20.04.2025
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Բաքուն Արցախում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։


«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական ​​հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։


Նա նշել է, որ սա թշնամանքի բացահայտ դրսեւորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի։


 


 


 

Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար