Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: ՙՙԱրցախի Հանրապետություն մտնող ու դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները՚՚,- ասված է հաղորդագրության մեջ: