27.11.2024
Հայաստանն ու Իտալիան ընդլայնում են համագործակցությունը քրեական արդարադատության ոլորտում
prev Նախորդ նորություն

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

Հունիսի 28-ից 29-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ Բելառուսի Հանրապետության Պոլոցկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 42-րդ նիստին։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:


ՊԵԿ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և հայտարարագրման առանձնահատկություններին, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածում նախատեսվող փոփոխություններին, նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ցանկի լրացմանն ու հայտարարագրման առանձնահատկություններին, այդ թվում՝ նաև դրանց ժամանակավոր ներմուծման հսկողության շրջանակում տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերին։


ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է և ժամանակի իրական ռեժիմում ցուցադրել «Մեկ պատուհան» համակարգի շրջանակում թույլատվական փաստաթղթերի և վերլուծական գործիքների մշակման ոլորտում Հայաստանի փորձը։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններին հանձնարարվել է ՀՀ ՊԵԿ աջակցությամբ ուսումնասիրել հայկական փորձը՝ հետագայում կիրառելու նպատակով։


Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 43-րդ նիստն անցկացնել 2023 թվականի երրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում: