6.08.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը. Զոհուրի

Իրանի դիրքորոշումը հաստատուն է, կարմիր գծերը նույնն են: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին է «Լուրերի» հետ զրույցում շեշտել: Ընդգծել՝ Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով:


"Մեր դիրքորոշումն ապաշրջափակման հարցում բազմիցս հնչել է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և տարբեր մակարդակներով հայտարարել է, որ կողմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգմամբ։ Վերջին շաբաթներին Հայաստանի իշխանությունները ևս բազմիցս ընդգծել են սա։ Մենք ականատես եղանք, որ բացի Իրանից և Հայաստանից, այլ կողմեր նույնպես դեմ են արտահայտվել արտատարածքային միջանցքին։ Կարծում եմ, որ ապաշրջափակման հարցի շուրջ բանակցությունների ընթացքն նույնպես այնպիսին է եղել, որ այժմ բանակցություններում ներգրավված պաշտոնյաները հստակ խոսում են Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Հավատացած ենք, որ միայն այս շրջանակներում ապաշրջափակումը օգուտ կբերի տարածաշրջանին։ Իրանի դիրքորոշումը հաստատուն է, պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ընդունել միջազգայնորեն ճանաչված սահմանները", - ասաց նա:


 

ID քարտերով Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի