Ցանկացած պետության ազգային, պետական շահը յուրաքանչյուր հայի համար պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի ազգային, պետական շահը. և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը միշտ պետք է առաջնորդվեն Հայոց պետության պահպանմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված գաղափարախոսությամբ և բացառիկ պատասխանատվությամբ: Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:«Այն հայը, որն իրեն կվաճառի օտար պետության և կփորձի ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպես հայրենիքի դավաճան, պետական հանցագործ, պետք է ենթարկվի մահապատժի ու վե՛րջ»,- ասված է հայտարարության մեջ։