Այսօր առավոտյան Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Արդեն չորրորդ օրն է, ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակում են մայրաքաղաքի փողոցները: Նրանք վանկարկում են "առանց Նիկոլ Հայաստան", "առանց թուրքի Հայաստան" և այլն: Այս պահին կենտրոնը դժվարանցանելի է: Զուգահեռաբար մարզերում ևս ընթանում են անհնազանդության ակցիաներ: Արդեն կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: