27.11.2024
Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու ու Մարտակերտի ուղղությամբ. հայկական կողմն ունի 4 զոհ
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը և Ջասթին Ֆրիդմանը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:


Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: