Այս րոպեներին Երևանի փողոցներով շարունակվում է ընդդիմության երթը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հիշեցնենք, ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ցուցարարները Բաղրամյան պողոտայում էին՝ ԱԺ շենքի մոտ, որտեղ իրավիճակը լարված էր: Իրավապահների հետ քաշքշուկների մի քանի դրվագներ արձանագրվեցին: Ընդդիմադիրները հորդորում են չտրվել սադրանքների ու շարունակել խաղաղ երթը: Երթի մասնակիցները մի խահ կանգ առան ԱԳՆ շենքի մոտ, որտեղ առանց խոչընդոտների, նախարարության դռան մոտ տեղադրեցին Արցախի դրոշը, իսկ Թուրքիայի դրոշն էլ նետեցին հատակին՝ որպես նվեր նախարար Արարատ Միրզոյանին: