27.11.2024
Քրեական վարույթով բյուջե է վերականգնվել 824 մլն պակաս հարկեր և վճարներ. ՔԿ
prev Նախորդ նորություն

«Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է

«Հայաքվե» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.


«Սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ՝


«Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չէ։ Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:


«Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:


«Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:


ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:


«Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել Ֆեյսբուքի սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:


Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում:


Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր»։