5.05.2025
Ադրբեջանը ակտիվացրել է ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը․ Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որն արտահայտում է իր հասցեական գնահատականները ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին Թվիթեր-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,-գրել է վարչապետը։


«Ֆրանսիայի դեմ քարոզչությունն ուղղված է կանխելու այլ երկրների հնարավոր գնահատականները Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ», - ավելացրել է նա։


 


 


 


 


 


 


 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան