Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: