Հայաստանում մայիսի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 917-ի: Մեկ շաբաթվա կտրվածքով կատարվել է 8934 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 078 174: Փաստացի այս պահին բուժում է ստանում 539 պացիենտ: Ապաքինվել է 412 071 անձ, վերջին մեկ շաբաթում 21-ը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Մահացածների ընդհանուր թիվը 8623 է: