ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել` Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։ Վերջինս զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին նշանակեց ՀՀ փոխվարչապետ: