4.10.2024
Փաշինյանը հայտարարեց խաղաղության պայմանագրի երաշխավորների հարցում առաջընթացի մասին
prev Նախորդ նորություն

Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր հիացմունքը հայտնելով տիկին Գայանեի և նրա ընտանիքի նկատմամբ, խոնարհվելով նրա որդու հերոսության առաջ։

"Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։
Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է։

Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։

Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից",- ասված է հայտարարության մեջ։
 


 


 

Ռուս սահմանապահների տեղակայումը կոնկրետ վայրերում չի կարող հավերժ լինել․ վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում