22.06.2025
Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականությանը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը շահագրգիռ է ամրապնդել Վատիկանի հետ կապերը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին:


Ինչպես հայտնեւմ են վարչապետի աշխակազմից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ Սուրբ Աթոռի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետեւողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների եւ մշակութային ժառանգության վրա:


Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարեւորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:


 


 

ԱԳ փոխնախարարը ընդունել է Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպանին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին