Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից հայտնում են, որ վաղը, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,-ասվում է հաղորդագրության մեջ: