ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Տելեգրամ ալիքում հրապարակել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների Հնդկաստանում տեղի ունեցած հանդիպումից լուսանկար: "Սերգեյ Լավրովը դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարին ու սահմանեց բանակցությունների ուղղությունը",- գրել է Զախարովան լուսանկարին կից: Հիշեցնենք, մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։