Քաղաքացիներից դժգոհություններ ենք ստանում, որ առանց նախազգուշացման Երևանի հասարակական տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետը անսպասելիորեն կրճատվել է։ Նախկինում TelCell-ի տերմինալներից գնված 100 դրամանոց QR կոդը կարելի էր օգտագործել 30 օրվա ընթացքում, ապա այդ ժամկետը դարձավ 7 օր, ինչի մասին քաղաքացիներին նախապես տեղեկացրել էին։ Բայց երեկվանից այդ ժամկետը հասցվել է 4 օրվա, և նախնական որևէ ծանուցում կամ իրազեկում չի եղել։