Ես վստահ եմ, որ Ադրբեջանը այն տեսքով, ինչպես որ կա, գոյություն չի ունենալու։Վստահ եմ, որ Ադրբեջանում ծնվելու են մի քանի պետական կազմավորումներ, բայց դա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանը երաշխավորված հաջողություն է ունենալու։Վստահ եմ նաև, որ փաշինյանական Հայաստանը ոչ միայն շահաբաժին, այլ անգամ սեփական իրավունքները ի վիճակի չի լինելու սպասարկել։Հայաստանում անխուսափելիորեն պետք է իրավիճակ փոխվի, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ծաղկման շրջանը մոտենում է իր ավարտին, որին հաջորդելու են անկայունությունների, բախումների երկար ու արնաքամ շրջան։ Քաղաքագետ Արա Պողոսյան