«ԱՐԱՐ» երգչախումբը դիրիժոր Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ սույն թվականի մայիսի 30 -ին ժամը 19։00 -ին «Շարք ասացումի» խորագիրը կրող նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։Ծրագրում ներառված են հայ և արևմտաեւրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգին առաջին անգամ կհնչեն ԱՐԱՐ երգչախմբի համար գրված խմբերգեր։ Երեկոն բարձրակարգ ունկնդրի և բարձրարժեք երաժշտության միջև հանդիպում է։ԱՐԱՐ երգչախումբը նվիրականորեն է մոտենում իր յուրաքանչյուր համերգին և ձգտում է կատարվող ստեղծագործությունների գեղարվեստական արժեքավոր մեկնաբանմանը։