ԵՄ անդամակցության պահանջով ստորագրությունները ուրբաթ օրը հանձնվել են խորհրդարան։ Այս մասին հայտնեցին «Հանրապետություն» կուսակցությունից, «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, հաղորդում է ArmLur.am-ը։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով․ «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։