Լռելու են, որովհետև դա Թրամփն է, ոչ թե Պուտինը
ԱՄՆ նախագահ Թրամփը իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունից առաջ ունի իր անվերապահ եւ լիարժեք աջակցությունը: «Դարձնենք Հայաստանը դարձյալ մեծ», իր հայտնի այսպես ասած MAGA՝ «Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծ» կարգախոսն է վերափոխել Թրամփը:
Սա իհարկե Հայաստանի ներքին գործերին միջամտության հերթական օրինակն է, որի մասին անշուշտ իշխանական եւ արեւմտամոլ պրոպագանդիստները կլռեն, որովհետեւ հայտարարողը ոչ թե Պուտինն է, այլ՝ Թրամփը:
ԱՄՆ նախագահի գրառումը սակայն մեղմ ասած հարաբերական է: Նա գրառումն արել է Ռուբիոյի օդանավակայանային այցից հետո: Կամ Երեւանն փոխանցել, որ շատ շատ անհրաժեշտ է Թրամփի աջակցությունը, կամ՝ Ռուբիոյի այցի ընթացքում Երեւանը տվել է մի այնպիսի խոստում, որի դիմաց էլ Թրամփը արել է իր գրառումը:
Պարզապես, հաշվի առնելով, որ MAGA-ն այսօր ակնհայտ ճգնաժամի մեջ է եւ քանդված է հենց ԱՄՆ-ում՝ Թրամփի վարչակազմում, ընդ որում Իրանի դեմ անհաջող պատերազմից հետո, ապա թերեւս մեծ վերապահումով է պետք մոտենալ, եթե Թրամփը խոսում է «Հայաստանը մեծ դարձնելու մասին»:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան