25.04.2025
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
13.12.2024
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարածաշրջանային սերտ համագործակցությունը և ընդհանուր շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում իշխանության անցմանը «հաշվետու և ներառական կառավարության»: Բլինքենը կարևորել է Սիրիայում մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի հարգումը և քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանությումը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ պետք է շարունակել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Անդրադարձ է եղել նաև Գազայի հատվածին: Բլինքենն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որը «կապահովի պատանդների ազատ արձակումն ու մարդասիրական օգնության ավելացումը պաղեստինցի խոցելի քաղաքացիական անձանց համար»: