3.06.2026
Երևանը հերքել է գազային համաձայնագրերի խզման մասին Մոսկվայից ծանուցումներ ստանալը
prev Նախորդ նորություն

Վարորդական իրավունքի վերականգնումը զրկումից հետո կպարզեցվի. ՆԳՆ նոր կարգավորումները

Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, հավանություն տվեց ՆԳՆ-ի ներկայացրած օրենսդրական նախագծին, որով էականորեն փոխվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիների համար այդ իրավունքի վերականգնման կարգը։ Նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։


Նախագծով առաջարկվում է.


♦ վարելու իրավունքից զրկված անձանց իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո.


♦ փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր.


♦ փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով.


♦ վարելու իրավունքը առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:


Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ 1 տարի փորձաշրջանի պայմանով։

Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով