3.06.2026
Ի՞նչ է իրականում թաքնված Մարկո Ռուբիոյի երևանյան այցի հետևում
prev Նախորդ նորություն

Բաքուն միտումնավոր ձգձգում է դատական գործընթացը

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը։


Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։


Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից, տարբեր առիթներով, տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։


Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով