3.06.2026
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
prev Նախորդ նորություն

Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, hարվածի թիրախում է մեր ինքնությունը. ՀՅԴ

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։


Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։ Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։


Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։


Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:


Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է: Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:


Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք: Շնորհավոր Մայիսի 28։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին


 


 

Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով