Հայաստանի քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտերով մեկնել Վրաստան: Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու հարցը: Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։