3.10.2024
Այսօր բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև. Լավրով
03.03.2022
Այսօր բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները տեղի կունենան այսօր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը վստահություն է հայտնել, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ Նախարարը վստահ է նաև, որ Ռուսաստանի դեմ պատերազմական ծրագրեր են մշակվում: Ռուսաստանի հետ բանակցությունները տեղի կունենան, բայց դրանք տեղի կունենան ոչ թե Բելառուսի Բելովեժսկայա Պուշչայում, այլ մեկ այլ վայրում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիայի նախօրեին։ Նա Բելովեժսկայա Պուշչայում կայացած հանդիպման մասին տեղեկությունը «ոչ ճիշտ» է անվանել։ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշման մասին. «Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն պետք է ճանաչվեն Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում»։