15.08.2026
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն
17.10.2023
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով: Ա. Ղազարյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը, միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները, սոցիալական աջակցության ծրագրերը: Ծառայության պետը պատասխանել է պատվիրակների հարցերին, ովքեր հետաքրքրվում էին նաև տեղահանված բնակչության ինտեգրման հնարավորություններով, մասնավորապես Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքն իրացնելու հնարավորությամբ, տարբեր ոլորտների տվյալների շտեմարանների հասանելիությամբ, արխիվների պահպանմամբ: