29.09.2024
Կրքեր անցակետի շուրջ. Թալեաթի անվան դեպքում ՀՀ-ն պետք է ընտրի Սողոմոն Թեհլիրյանի անունը
26.04.2022
Կրքեր անցակետի շուրջ. Թալեաթի անվան դեպքում ՀՀ-ն պետք է ընտրի Սողոմոն Թեհլիրյանի անունը

Սոցցանցերի թուրքական տիրույթներում բավական ակտիվ տարածում է գտնում Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը թուրքական կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի անունով անվանակոչելու գաղափարը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է, որ երեկ թուրքական Cumhuriyet թերթը տեղեկացրել էր, որ Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց "Հաղթանակ" կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին:"Մինչ Թուրքիայում այս գաղափարից ցնծում են, իսկ այդ երկրի ԱԳՆ ղեկավարն էլ Մոնտեվիդեոյում տեղի հայերին հեգնում և սպառնում է ահաբեկչական "Գորշ գայլեր"-ի ժեստով, ՀՀ ղեկավարությունը ծպտուն չի հանում... Միայն ինչ-որ քայլիստ DJ-ի մակարդակով ողջունեցին Ուրուգվայի ԱԳՆ-ի արձագանքն այդ ամենին, բայց նույն վախկոտ և թրքամոլ քայլիստները չարձագանքեցին Չավուշօղլուի լկտիությանը;Եթե ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչվի ճիվաղ Թալեաթի անունով, ապա մենք էլ մեր կողմից այն պետք է անվանակոչենք այդ հայատյաց ճիվաղին սատկացնողի՝ Սողոմոն Թեհլիրյանի անունով:Հետաքրքիր է, քայլիստ որևէ երեսփախան այս առաջարկով հանդես կգա....",- գրել է նա: