Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝ «Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։ Այս մասին նոր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը, այն է՝ դառնալ իրական։Ունենալ. - Իրական օրակարգ- Իրական պատկերացումներ վիճակի մասին- Հետպատերազմյան վերականգնման իրական ծրագրեր- Իրական բանակցություններ- Իրական Հայաստան, իրական Արցախ- Եվ այս ամենին հասնելու համար՝ իրական իշխանություն- Երևանի գալիք ընտրությունները նույնպես պետք է լինեն իրական։ Իրական թեկնածուներով, իրական պայքարով, իրական հակադրությամբ, իրական շարունակությամբ։ Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ է հավանականությունը՝ այս բոլոր ուղղություններով կեղծ ճանապարհներով գնալու։Հանրային պրոցեսների, քաղաքական մտքի և ձևաչափերի բովանդակությունը այս փուլում պետք է լինի դա՝ վերադառնալ իրականություն, ունենալ իրական պատկերացումներ և իրական մարդկանցով անցնել դժվար, բայց իրական ճանապարհ",- գրել է Հովհաննիսյանը։