27.06.2025
Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը. նախագահ
06.12.2022
Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար կարևոր հանգրվան է։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: