Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը
Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն արդեն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը, ինչպե՞ս։ Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրև մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
"Ընդ որում, Հայաստանը միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի մեղադրելով ռասիստական պետություն լինելու մեջ։ Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։
Պարզ է չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է։
Սա մոտավոր այն ժանրից է, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, որ միջազգային կոնսոլիդացիա լինի, այն ժանրից, որ Արցախը հանձնում ենք, որ իրավունքներ ու անվտանգություն լինի, իսկ այդ ամենն ավարտվեց պատերազմով, էթնիկ զտմամբ ու հայրենազրկմամբ։
Նույն քաղաքականությունը հիմա կիրառվում է Հայաստանի նկատմամբ, ընդ որում դա արվում է ավելի արագ, քան ես պատերացնում էի։
Քանի ունենք ժամանակ, քանի բանը բանից չի անցել, քանի կարող ենք բան փոխել, եկեք կանխենք, թե չէ, որ պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետևում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար....",- գրել է փորձագետը: