26.11.2024
Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունը բարձր է գնահատվել
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ըստ Սամվել Բաբայանի

Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Երբ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը բանակցություններում համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ պահին էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:


Նրա խոսքով, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համաձայն են եղել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը, նրանք են հանձնել Արցախը:


Ինչ վերաբերում է իր մասնակցությանը նիստին, ապա ասաց, որ որևէ հարցից ինքը երբեք չի խուսափել, և անկեղծ, ամբողջովին ներկայացրել է իրավիճակը՝ և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հետո:


Անդրադառնալով հարցին, որ ինքը 2020-ի նոյեմբերի 10-ին հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից այն պարզաբանմամբ, թե Արցախի ու Հայաստանի իշխանությունների դավադիր որոշմամբ հանձնվեց Արցախի մեծ մասը, արդյոք հիմա էլ մնում է այդ կարծիքին մնալ, Բաբայանն արձագանքեց.


"Եթե մի անգամ մի բան ասում եմ, չեմ փոխում իմ տեսակետը",- շեշտեց նա:


Հարցին՝ ո՞րն է անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, Բաբայանը նշեց՝ ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն ու հավատալը նրանց, ում պետք չէր։


"Եթե ես հասկանում եմ, որ էս մարդուն նշանակում եմ պաշտոնին, բայց ինքը չի կարող էս խնդիրն անել, էդ դավաճանություն է, թե՞ ոչ",- ասաց Բաբայանը։