24.11.2024
Մինչ քարոզում են «խաղաղություն», Բաքուն նոր տարածքային հավակնություններ է ձևակերպում
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնում. Գեղամյան

Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։


Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանն, ապա շարունակում.

«Այս հոլովակը այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։ 1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջանը ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը»,- գրել է թուրքագետը։