2.08.2025
Դավիթ Խաժակյանն ընտրվեց Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Խցանումները նվազեցնելու համար. կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:

"Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ",- գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով. Օսկանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան