11.09.2026
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
prev Նախորդ նորություն

Ջրի սակագինը կէժանանա

Վաղը` նոյեմբերի 29-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացնելու։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ավելացնելով, որ այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ:


Նա նշեց, որ կա քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը, բայց սպառողն իր վրա ոչինչ չի զգա։


"Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով",- ասաց նա:


Անդրադառնալով լրագրողների հարցին, թե  գազի սակագնի փոփոխություն նախատեսվո՞ւմ է, Բաղրամյանը ասաց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, գինը մնացել է անփոփոխ և եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի՝ վերանայման գործընթաց չի լինի։ Ապա հիշեցրեց.


"Համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը":


 


 


 

Բարձրագույն կրթությամբ արցախցի կանայք դայակների ու խնամակալների թիմ են կազմել
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ