24.11.2024
Սաուդիտները Հայաստանի հետ «հաշտվեցին», երբ այլևս չկա «ղարաբաղյան» պատմություն. նույնը ԵՄ-ն
prev Նախորդ նորություն

Երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում

Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակության համար դեռ ամբողջովին «մարսված» չէ, հակառակ դեպքում մարդկանց շատ ավելի մեծ խմբեր ներգրաված կլինեին այս իշխանության հեռացման գործընթացին, իսկ անտարբերությունն ու հիասթափությունն այսպիսի մասշտաբներ չէր ունենա: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ, մեր հետ տեղի ունեցածը` Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների ադրբեջանական օկուպացիան, իր էությամբ ու ողջ խորությամբ դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ:

Սա օրվա հացի խնդիր չի, սա մեր տարածաշրջանում հայի ապրելու/չապրելու խնդիր է և եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման ու ռեգիոնում դերակատարության, ապա 2018-ից` նահանջի, դավաճանության և անկման:

Անկախ նրանից, թե իշխանությունն այս կամ այն փուլում ում կթիրախավորի, հանրային ուշադրությունն ում կամ որ ուղղությամբ կուղղորդի, դրանից իրադրությունը չի փոխվի` երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում:

Քանի կա այս անկման հիմքում գտնվող իշխանությունը, հակառակ ընթացք բռնել չի լինելու",- գրել է Աբրահամյանը: