24.11.2024
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել
prev Նախորդ նորություն

Սաուդիտները Հայաստանի հետ «հաշտվեցին», երբ այլևս չկա «ղարաբաղյան» պատմություն. նույնը ԵՄ-ն

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Բայց արձանագրենք, որ դա տեղի ունեցավ միայն Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելուց» հետո: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«Այլ խոսքով, սաուդիտները Հայաստանի հետ «հաշտվեցին», երբ այլևս չկա «ղարաբաղյան» պատմություն:


Նույն մոտիվով ԵՄ-ն սկսեց խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. եվրոպական մայրաքաղաքներին նույնպես «խանգարում» էր ԼՂ հարցը, որովհետև դրա առկայությամբ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելը ենթադրում էր Ադրբեջանի հետ հակադրություն, որը չկա ոչ Էր-Ռիյադի և ոչ էլ՝ Բրյուսելի օրակարգում»,- գրել է Սուրենյանցը: