Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 14-ին հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ DP World ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի և այլ ներկայացուցիչների հետ։Հանդիպումը կայացել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» զարգացման և կառավարման համատեքստում DP World-ի հետ համագործակցության շրջանակում։Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։