9.09.2025
Անահիտ Ավանեսյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել սահմանին տիրող իրավիճակը
13.04.2023
Անահիտ Ավանեսյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել սահմանին տիրող իրավիճակը

Ընդունելով Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է սահմանային իրավիճակից ու նշել, որ մեր առողջապահական համակարգն անընդմեջ աշխատում է երկու ճակատով: Սահմանի ճգնաժամային իրավիճակում անելով հնարավորինը` զուգահեռ առաջ է տարվում նաև բարեփոխումների ծրագիրը: Նախարարի խոսքով` պակաս կարևոր չէ նաև համագործակցությունն ու փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ:«Քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությունը երկու երկրների միջև նոր` աննխադեպ մակարդակի է»,- նշել է Բոլատ Իմանբաևն ու առաջարկել ճանապարհային քարտեզ մշակել` առողջապահական ոլորտում նախանշած համագործակցությունը կետ առ կետ, կոնկրետ ժամանակում իրականացնելու համար:Բոլատ Իմանբաևը խոսելով առողջապահության ոլորտում հայ բժիշկների դերի ու մեր երկրում մեկնարկած առողջապահական բարեփոխումների մասին, նշել է, որ Հայաստանի փորձը հիանալի օրինակ է Ղազախստանի համար:Դեսպան Իմանբաևը Անահիտ Ավանեսյանին ու հայաստանյան պատվիրակությանը հրավիրել է Աստանայում սեպտեմբերին կայանալիք առողջապահական ասամբլեային, այնուհետև հոկտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության 73-րդ նստաշրջանին մասնակցելու: