Անկարայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, ապա նախարարները հանդես կգան հայտարարություններով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա: Հայաստանի պատվիրակությունը կայցելի նաև երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի հայ փրկարարների խմբի հետ: