25.11.2024
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները հունվարի 1-ից էականորեն աճում են
prev Նախորդ նորություն

«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

«Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից` տեղեկացնելով, որ աշխատանքները սկսված են:


«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը։


Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444892 ուղևոր:


Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 514-ը՝ երեք վագոնանի, 1347-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։


Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452550 ուղևոր։


Փաստացի տեղափոխվել է 444892 ուղևոր։


Կատարողականը 98,3 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից։