23.11.2024
Երկու օր է անցել, իսկ Փաշինյանը Ալիևին չի արձագանքել. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ո՞րն է հարցերի հարցը տարածաշրջանում

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը հարցադրում է հնչեցնում՝ ո՞րն է հարցերի հարցը տարածաշրջանում.


"Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումների համատեքստում առանցքային հարցը հետևյալն է՝ կվերածվի՞ այն տարածաշրջանային մեծ պատերազմի, թե ոչ։ 

Պարզ է, որ Գազայում ընթացող պատերազմի, լիբանանյան Հիզբալլահի, սիրիական իրանամետ ուժերի, Եմենի հութիական «Անսար Ալլահ» խմբավորման դեմ իրականացվող ռազմագործողությունների չերևացող կարևորագույն շերտն Իրանի ազդեցության թուլացումն է, ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպիսին տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականությունն է։

Եվ, այնուամենայնիվ, հակաիրանական դերակատարների ռազմավարությունն առայժմ հաջողվում է. նշված կառույցներին անհրաժեշտ աջակցություն չտրամադրելու դեպքում բնականաբար դրանք տևական դիմադրության ունակ չեն, քանի որ ուժերն անհամաչափ են։

Միևնույն ժամանակ, իրանական տեսանկյունից, դիմադրության առանցքը հենց այդ նպատակով էլ տասնամյակներ շարունակ ձևավորվել էր, որ տարածաշրջանային կրիտիկական իրավիճակում շեղեր Իրանին ուղիղ կերպով թիրախավորելու հակառակորդների ծրագրերը։

Թերևս, հենց այդ նպատակով էլ 2023թ. ողջ ընթացքում Իրանը մեծագույն ջանքեր գործադրեց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և հավելյալ լարվածությունները կանխելու տեսանկյունից նաև Հարավային Կովկասում արձանագրված բազմաշերտ բովանդակային վերափոխումների համատեքստում։ Այլապես, Ադրբեջանն ամենամեծ ներուժն ուներ ուղիղ հակաիրանական պլացդարմի վերածվելու",- գրել է Պետրոսյանը։


Տարածաշրջանային կրակի ծավալման ընթացքը, ըստ էության, պայմանավորված է Իրանի արձագանքով։ Իսկ վերոնշյալի համատեքստում, Իրանի ուղիղ ռազմական միջամտությունը քիչ հավանական է։