23.11.2024
Ազատվել այս ոչ հայկական կառավարությունից, ձևավորել ազգային իշխանություն. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Երկու օր է անցել, իսկ Փաշինյանը Ալիևին չի արձագանքել. Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


«Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:


Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»:


Սա դեռ երևացող մասն է»:


VERELQ-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Ըստ Ալիևի՝ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ:


«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում` Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ», - ասել է Ալիևը։