Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ. այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։ «Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չի կարող դառնալ: Միջազգային իրավունքի համաձայն՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի»,– գրել է նա: