13.02.2026
Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնկրետ որոշումներ կկայացնի. Մարուքյան
15.08.2023
Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնկրետ որոշումներ կկայացնի. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։ Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում: Մարուքյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը: «Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է»,- ասել է նա։ Ադրբեջանի կողմից կազմակերպված ապատեղեկատվության վերջին հոսքերը Մարուքյանը հիմք է համարում նոր սադրանքներ կազմակերպելու համար: Մարուքյանն անհիմն է անվանել Բաքվի՝ «տարածքային պահանջների» վերաբերյալ Երևանին ուղղված նոր մեղադրանքները: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն», -ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին։