ԵԱՀԿ գործող նախագահ եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում։ Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այցը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության եւ կայունության զարգացմանը։