25.11.2024
Կառավարությունում քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրները
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։


Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա և այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։


«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոնշյալ նիստում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չէր մասնակցում, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում, այդ փաստաթղթերից մի քանիսն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չի բարձրաձայնվում»,- ասել է Վասիլևը։


Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին, դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։


«Շատ առումներով այս իրավիճակը և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։


Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։