Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը։Երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին։